Հայ կրթական հիմնարկությունը 2017-2018 թթ. ուստարվա կրթաթոշակի մրցույթ է հայտարարել15 մարտի 2017 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2017-2018թթ. նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2017 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ): Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ այն հայ ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 16, 7 կամ 77 միավոր է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի հայտը, որը հնարավոր է ներբեռնել կայքից, և 2017 ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը (10:30-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ,, 2-րդ սենյակ): Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950- ին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրայում: 1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1986 թ-ին UCLA-ի համալսարանում հիմնադրվեց Ռ. Հովհաննիսյանի անվան նորագույն պատմության ամբիոնը, որի համար Հայ կրթական հիմնարկությունը նվիրաբերեց $500.000: 1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան և 1991 թ-ին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: Այս տարիների ընթացքում Հայ կրթական հիմնարկությունը 200-ից ավելի դպրոց է վերանորոգել ու հիմնանորոգել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: Հարյուրավոր ուսանողներ տարիներ շարունակ ստացել են կրթաթոշակներ` ուսման ամբողջական վճարի չափով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |