Երևանում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության գրասենյակը

Երևանում բացվել է ԱՊՀ դիտորդական առաքելության գրասենյակը

PanARMENIAN.Net - Երևանում բացվել է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գրասենյակը: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ ԱՊՀ դիտորդական խմբին Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան է հրավիրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։

Դիտորդական առաքելության կազմում կլինի 150 անդամ ԱՊՀ երկրներից։ Երկարաժամկետ դիտորդներ կլինեն նրանցից 20-ը, մնացածը դիտորդական առաքելությունը կսկսեն ընտրություններից մի քանի օր առաջ։

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---