Բ. Կուշներ. Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է բարդություններ առաջացնի Փարիզի եւ Անկարայի հարաբերություններում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Բերնար Կուշները եւ Ալի Բաբաջանը Անկարայում կայացած մամլո ասուլիսին նշել են, որ նրանց երկրների միջեւ ավելի շատ ընդհանուր բաներ կան, քան տարբերություններ եւ երկու երկրների երկխոսությունը մեծ ներուժ ունի: Ինչպես գրում է Zaman-ը, Կուշները նորից հաստատել է, որ Ֆրանսիան Թուրքիային տեսնում է միայն որպես «Եվրամիության արտոնյալ գործընկեր»:



Իր հերթին, Ալի Բաբաջանը նկատել է, որ Թուրքիան չի ցանկանում քննարկել որեւէ այլ կարգավիճակ, բացի ԵՄ լիիրավ անդամակացությունից: Ինչ վերաբերում է ֆրանսիացի խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունմանը, ապա Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ այն չի ուղարկվի հաստատման համար Ֆրանսիայի Սենատ: Բերնար Կուշները այդ հարցով նկատել է, որ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է բարդություններ առաջացնի Փարիզի եւ Անկարայի հարաբերություններում: Այնուամենայնիվ, Ֆրանսիան ցանկանում է Թուրքիային տեսնել Միջերկրյածովյան միությունում:



Milliyet-ին տված հարցազրույցում Կուշները ասել է, որ Ֆրանսիան վերջերս բարդ շրջան է անցել Թուրքիայի հետ հարաբերություններում եւ որ նրա այցը պետք է գնահատվի որպես երկու երկրների հարաբերություններին նոր խթան հաղորդելու ցանկություն: Բերնար Կուշները ֆրանսիացի առաջին բարձրաստիճան այրն է, ով այցելել է Թուրքիա, Ֆրանսիայում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու մեծ հակառակորդ Սարկոզիի նախագահ դառնալուց հետո:



Սարկոզին բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Թուրքիան չի պատկանում ԵՄ-ին, այն աշխարհագրորեն գտնվում է Ասիայում: Դրա փոխարեն, Սարկոզին առաջարկել է «արտոնյալ անդամակցություն», ինչին Անկարան պատասխանել է մերժումով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---