ՎիվաՍել-ՄՏՍ-ի STARTTAB սակագնային պլան. 4G պլանշետ՝ 1 դրամով և 16 հեռուստաալիք դիտելու հնարավորություն17 մարտի 2017 - 11:33 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է բաժանորդագրվել հատուկ 4G (LTE) պլանշետների համար նախատեսված STARTTAB ինտերնետային սակագնային պլանին 24 ամսով և ֆիքսված ամսավճարի դիմաց յուրաքանչյուր ամիս օգտվել գերարագ 4G (LTE) ինտերնետի փաթեթից, իսկ 4G պլանշետը ստանալ 1 դրամով: Սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում նաև կարելի է դիտել 16 հեռուստաալիք՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ադապտացված SmarTVision անվճար հավելվածի միջոցով: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է Google Play-ից կամ App Store-ից ներբեռնել SmarTVision հավելվածը, այնուհետև՝ մուտքագրել բաժանորդագրվելու ժամանակ տրամադրված քարտի պաշտպանիչ շերտի տակ նշված տվյալները: SmarTVision ծառայությունը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում: Հեռուստաալիքներ. Հ1,Հ2, Ռուսական առաջին ալիք, BBC World News, Կարուսել,Gulli, World Fashion, Թավա TV, FOX Life, Ֆիլմզոն, Բազմոց TV, Կինոպրեմյերա, Գիտություն 2.0,Հայ TV, Մուզ ՏՎ, Մատչ!: «STARTTAB ինտերնետային սակագնային պլանն ու SmarTVision հավելվածը ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի միջոցով բաժանորդներին առաջարկվող առաջադեմ հերթական լուծումներն են: Սակագնային այս պլանը հիանալի հնարավորություն է անկախ գտնվելու վայրից՝ հաղորդակցվելու, գործարար տեղեկություններ ստանալու, ժամանցային բովանդակություն և լրատվական հաղորդումներ դիտելու համար: 4G ցանցից օգտվելու հնարավորությունը, գերարագ ինտերնետի ծավալը, սակագնային պլանի մատչելիությունը, հեռուստաալիքների ընտրության լայն հնարավորությունը, և դրանից օգտվելիս անվճար թրաֆիկն այս առաջարկն է՛լ ավելի գրավիչ են դարձնում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |