Հովհաննես Թումանյանի թանգարանում «Տոլստոյը կյանքում» ցուցահանդես կբացվի![]() 17 մարտի 2017 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում կբացվի «Տոլստոյը կյանքում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 25-ը: Այս ցուցահանդեսը պատմում է Լև Տոլստոյի կյանքի կարևոր իրադարձությունների, զբաղմունքների, ընտանիքի և շրջապատի ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների և շփումների մասին, որոնք դարձել են գրողի ստեղծագործական մտքի շարժառիթը: Բազմամյա աշխատանքի ընթացքում Տոլստոյն ամենուրեք նյութ էր հավաքում իր երկերի կերտման համար: Այդպես, գրողի կովկասյան տպավորություններն իրենց գեղարվեստական մարմնավորումը գտան «Կազակները» և «Հաջի Մուրադ» պատմվածքներում: Տոլստոյի կյանքի և ստեղծագործության ժամանակաշրջանի մասին պահպանվել են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ գրողը պատկերված է ստեղծագործական տարբեր փուլերում՝ սկսած գործունեության սկզբնական շրջանից մինչև կյանքի վերջին տարին: Ցուցահանդեսի այցելուները կծանոթանան Տոլստոյ սպայի, «Մանկություն» ինքնակենսագրական պատմվածքի երիտասարդ հեղինակի, «Պատերազմ և Խաղաղություն» վեպի ստեղծման տարիներին երջանիկ ընտանիքը գլխավորող Տոլստոյի և իմաստուն ծերունու հետ, ով կոչ էր անում մարդկությանը ոչ թե մարմինը բուժել, այլ հոգին: Լև Նիկոլաևիչ Տոլստոյը ծնվել է 1828-ին Յասնայա Պոլյանայում, ռուս և համաշխարհային խոշորագույն գրողներից ու մտածողներից մեկն է, 1854-1855-ի Սևաստոպոլի պաշտպանության մասնակից։ Առավել հայտնի են Տոլստոյի այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա», «Հարություն» վեպերը, «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն» ինքնակենսագրական եռագրությունը, «Կազակներ», «Իվան Իլյիչի մահը», «Կրեյցերյան սոնատ», «Հաջի Մուրադ» վիպակները, «Սևաստոպոլյան պատմություններ» ակնարկների շարքը, «Կենդանի դիակ» և «Խավարի իշխանություն» դրամաները, «Խոստովանություն» և «Ո՞րն է իմ հավատը» ինքնակենսագրական կրոնափիլիսոփայական ստեղծագործությունները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |