Վարդան Օսկանյանին հանձնվել է Բոստոնի Թաֆթսի համալսարանի «Դեկանի շքանշանը»

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Ելույթից առաջ նախարար Վարդան Օսկանյանը Ֆլետչերի դեկան, ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Բոսվորվի կողմից պարգեւատրվեց «Դեկանի շքանշան» (Dean's Medal) մրցանակով: Պարգեւատրման արարողությունից հետո, նախարար Օսկանյանը դասախոսություն կարդաց «Փոքր երկրների դիվանագիտությունը» խորագրով: Նա վկայակոչեց այն գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերները, որոնք բացասական ազդեցություն են ունենում փոքր երկրների վրա: Նախարար Օսկանյանը խոսեց նաեւ անկախությունից ի վեր Հայաստանի ռազմավարական առաջնայնությունների մասին: Նախարար Օսկանյանը անդրադարձավ տարածաշրջանային խնդիրներին, ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները, հարաբերությունները հարեւանների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---