ԶԼՄ-ներ. Էրդողանը շարունակում է սպառնալ Նիդերլանդներին

ԶԼՄ-ներ. Էրդողանը շարունակում է սպառնալ Նիդերլանդներին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներողությունը չի կարող հանգուցալուծել Ամստերդամի և Անկարայի միջև ծագած առճակատումը և զգուշացրել է, որ Նիդերլանդների դեմ կարող են լրացուցիչ պատասխան միջոցներ ձեռնարկել:

Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Նիդերլանդների դեսպանին արգելվում է մուտքը Թուրքիա: Չեղարկվեցին բոլոր դիվանագիտական չվերթները և բոլոր բարձր մակարդակի պետական հանդիպումները Նիդերլանդների ներկայացուցիչների հետ: Նիդերլանդների վարչապետ Ռյուտտեն իր հերթին անտեղի համարեց Անկարայի սահմանափակումները, գրում է ՌԻԱ Նովոստին Ֆրանս Պրեսի վրա հղումով: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է «շարունակել աշխատանքը» Նիդերլանդների դեմ միջոցների վրա:

Ելույթ ունենալով Անկարայում՝ Էրդողանն անդրադարձել է նաև Գերմանիայի համերաշխությանը Հոլանդիայի իշխանությունների հետ: Նա հայտարարել է, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «հարձակվում է» Թուրքիայի վրա

Ավելի վաղ հոլանդական Ռոտերդամի ոստիկանությունը ձերբակալել էր Թուրքիայի հյուպատոսության մոտ հավաքված թուրք ցուցարարներից 12-ին անկարգությունների համար: Ցուցարարները բողոքում էին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այցի չեղարկման դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---