Չավուշօղլու. Թուրքիան աշխատում է Ադրբեջանի և ՌԴ հետ եռակողմ ձևաչափի ստեղծման վրա

Չավուշօղլու. Թուրքիան աշխատում է Ադրբեջանի և ՌԴ հետ եռակողմ ձևաչափի ստեղծման վրա

PanARMENIAN.Net - Թուրքիան աշխատում է նոր եռակողմ՝ Թուրքիա-Ադրբեջան-ՌԴ և Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ձևաչափերի ստեղծման վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ըստ թուրք նախարարի, Թուրքիան միջոցներ է ձեռնարկում այդ ուղղություններով վստահության ամրապնդման համար: «Այսօր ունենք նմանատիպ գործող ձևաչափեր, օրինակ՝ Թուրքիա-Ադրբեջան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան: Աշխատում ենք Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան և Թուրքաի-Ադրբեջան-Ղազախստան ձևաչափերի ստեղծման վրա »,-ասել է նախարարը, հայտնում է Haqqin.az-ը Haberler-ի:

«Մենք ամրապնդում ենք կապերը տարածաշրջանի հետ կարևոր նախագծերի շնորհիվ: Երկու ամսից կբացենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը»,-ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ էրդողանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման շրջանակում հայտարարել էր, թե Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են համագործակցության եռակողմ մեխանիզմներ ստեղծել, և որ Մոսկվայում և Անկարայում դրական են վերաբերվում այդ սխեմային:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---