Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը՝ Էրդողանին. Եվրոպայում ապրող թուրքերի ապագան Թուրքիայում է

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը՝ Էրդողանին. Եվրոպայում ապրող թուրքերի ապագան Թուրքիայում է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարիոն Լե Պենը, որը ներկայացնում է «Ազգային ճակատ» կուսակցությունը և Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Մարին Լե Պենի զարմուհին է, պատասխանել է Թուրքիայի նախագահի կոչին՝ 5-ական երեխա ունենալու մասին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել եվրոպաբնակ թուրքերին ավելի շատ երեխա ունենալ:

«Թանկագին Էրդողան, Եվրոպայում ապրող թուրքերի ապագան Թուրքիայում է»,- գրել է խորհրդարանականը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, լավագույն մեքենաները վարեք, ապրեք լավագույն տներում ու հնգական երեխա ունեցեք: Որովհետև դուք Եվրոպայի ապագան եք, ու դա այսօրվա անարդարությանը լավագույն պատասխանը կլինի», - ասել էր Էրդողանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---