Լոնդոնը հրաժարվել է 50 մլրդ ֆունտ վճարել Brexit-ի համար

Լոնդոնը հրաժարվել է 50 մլրդ ֆունտ վճարել Brexit-ի համար

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի գանձապետարանի կանցլեր Ֆիլիպ Հեմմոդնը չի ընդունում Brexit-ի համար 50 մլրդ ֆունտ վճարելու Եվրամիության պահանջը: Կառավարության անդամները կտրականապես դեմ են այդքան մեծ գումար վճարելուն և մտադիր են սահմանափակել 3 մլրդ ֆունտով: Ինչպես հայտարարել է կանցլերը, Բրյուսելը բարձրացրել է ակնկալվող վճարների չափերը Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների շեմին, գրում է Lenta.ru-ն The Telegraph- վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու դիմաց 50-60 մլրդ եվրո պետք է վճարի: Այդ գումարը ներառում է մուծումները համաեվրոպական բյուջե ըստ նախկինում ստանձնած ֆինանսական պարտավորությունների՝ ներառյալ կենսաթոշակային փոխանցումները ԵՄ-ում աշխատող բրիտանացիներին: ԵՄ-ն մտադիր է ամբողջ գումարը պահանջել մինչ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից:

ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում 2016-ի հունիսի 23-ին: Քվեարկածների կեսից ավելին կողմ է արտահայտվել դուրս գալուն: Համապատասխան օրենքը հավանություն է ստացել խորհրդարանում մարտի 14-ին: 2 օր անց օրենքը ստորագրել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---