Դժվարանցանելի ճանապարհներ կան. Գորիսում ու Սիսիանում ձյուն է տեղում

Դժվարանցանելի ճանապարհներ կան. Գորիսում ու Սիսիանում ձյուն է տեղում

PanARMENIAN.Net - Մարտի 23-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում թույլ ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---