Վրաստանը 3 օր կնշի ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկումը

Վրաստանը 3 օր կնշի ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկումը

PanARMENIAN.Net - Վրաստանում 3 օր շարունակ տարբեր տոնական միջոցառումներ կանցկացվեն ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման պատճառով: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի կարճատև ուղևորություններ կատարել Շենգենի գոտու ԵՄ երկրներ՝ զբոսաշրջության, բիզնեսի և հարազատներին այցելությունների նպատակով:

«3 օր՝ մարտի 26-ին, 27-ին և 28-ին հատուկ միջոցառումներ կանցկացվեն: Այս իրադարձությունը երկիրը կտոնի նախատեսված տոնական միջոցառումներով»,,-ասել է Կվիրիկաշվիլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի վարչապետը նաև հայտնել է, որ մարտի 28-ին նա կմեկնի Աթենք և Բրյուսել ուսանողների հետ:

«Ես ուսանողների հետ կմեկնեմ Աթենք և Բրյուսել հատուկ միջոցառումով նշելու համար այս կարևորագույն իրադարձությունը, ինչպես նաև երախտագիտություն հայտնելով մեր գործընկերներին»,-ասել է Կվիրիկաշվիլին:

2017-ի փետրվարի 27-ին Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ որոշմանը, որով Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ մեկնել մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---