Բրյուսելը բացատրություն է պահանջել ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչից23 մարտի 2017 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը կանչել է Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցչին պարզաբանումներ տալու համար: Այդ մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: Բրյուսելը «կցանկանար բացատրություններ ստանալ աշխարհի փողոցներում եվրոպացիների անվտանգության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի արտահայտությունների վերաբերյալ»,-գրում է «Կոմերսանտը»: Մարտի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացիները «չեն կարող անվտանգ լինել սեփական փողոցներում», եթե ԵՄ երկրների կառավարությունները «չհրաժարվեն գոռոզ վարվելակերպից»: Էրդողանն այդպես էր արձագանքելԹուրքիայից քաղաքական գործիչների մուտքը Գերմանիա և Նիդերլանդներ սահմանափակելու որոշմանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել եվրոպաբնակ թուրքերին ավելի շատ երեխա ունենալ: «Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, լավագույն մեքենաները վարեք, ապրեք լավագույն տներում ու հնգական երեխա ունեցեք: Որովհետև դուք Եվրոպայի ապագան եք, ու դա այսօրվա անարդարությանը լավագույն պատասխանը կլինի», - ասել էր Էրդողանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |