ԱՄՆ Սենատը կքննարկի Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը![]() 24 մարտի 2017 - 16:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից մի խումբ սենատորներ Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել Իրանի հրթիռային ծրագրին առնչություն ունեցող անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը: Փաստաթղթի համահեղինակներն են դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Հանրապետական կուսակցության արտաքին կապերի կոմիտեի նախագահ Բոբ Քորքերը, գրում է «Կոմերսանտը» Reuters-ի վրա հղումով: Օրինագիծը սահմանափակող միջոցներ է նախատեսում նաև Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի դեմ՝ պատժամիջոցներ սահմանելով նրանց դեմ, ով աջակցում է ահաբեկչությանը: Դրանից բացի, օրենքի շրջանակում ԱՄՆ նախագահը պետք է կալանք դնի նրանց սեփականության վրա, ովքեր զբաղվում են զենքի առաքմամբ Իրանին: Հունվարի վերջում Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացրեց: Ի պատասխան դրան փետրվարի սկզբին ԱՄՆ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ սև ցուցակում են 13 ֆիզիկական անձ և 12 ընկերություն տարբեր երկրներից, որոնք առնչություն են ունեցել հրթիռային ծրագրի կամ «Հեզբոլլահի» հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |