Թուրքիայի գլխավոր շտաբը Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության չորս տարբերակ է մշակել

PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր շտաբը Հյուսիսային Իրաքում սահմանամերձ հակաահաբեկչական գործողություն անցկացնելու չորս տարբերակ է մշակել: Այդ առաջարկությունները փոխանցվել են երկրի կառավարության քննարկմանը:



Առաջին տարբերակի համաձայն զորքերը կմտնեն Իրաքի տարածք 5-10 կմ խորությամբ եւ ժամանակավորապես կշրջափակեն սահմանամերձ գոտին:



Երկրորդ տարբերակը նախատեսում է կետային վերգետնյա գործողություններ ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ` ահաբեկիչների կայանների ոչնչացման նպատակով: Ողջ մնացած ահաբեկիչները տեղափոխվելու են Թուրքիա:



Դիտարկվում է նաեւ օդային զանգվածային հարձակում Իրաքի հյուսիսում` Կանդիլ լեռան ուղղությամբ:



Չորրորդ տարբերակը խառը գործողության անցկացումն է: Ահաբեկիչների ոչնչացմամբ զբաղվելու են ցամաքային միավորումները ՌՕՈՒ եւ հրետանու աջակցությամբ: Այդ տարբերակը, ըստ դիտորդների, ամենանախընտրալին է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---