«Տարոն-Ավիա»-ի առաջին` Գյումրի-Կրասնոդար-Գյումրի թռիչքը` ապրիլի 25-ին24 մարտի 2017 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերության առաջին թռիչքը կլինի ապրիլի 25-ին՝ Գյումրի-Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանը լրագրողների հետ հանդիպմանը: Ավիաընկերությունն ապրիլի վերջից կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ կիրականցնի: Թռիչքները կիրականացվեն Գյումրու «Շիրակ» օդանավակայանից, հայտնում է Panorama.am-ը։ «Թռիչքն իրականացվելու է Բոինգ 737-500 մակնիշի ինքնաթիռով, որը համապատասխանում է քաղավիացիայի վարչության բոլոր պահանջներին։ Ինքնաթիռը կրելու է սիրված դերասան, գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը։ Ընկերությունն արդեն ունի երեք լիզինգային ինքնաթիռ»,-ասել է տնօրենը։ Ինչ վերաբերում է գներին՝ նա հայտնել է, որ Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ տոմսի արժեքը 75 եվրոյին համապատասխան դրամ է, իսկ Կրասնոդար-Գյումրին՝ 60 եվրոյին համապատասխան դրամ. «Այս գնի մեջ են մտնում են բոլոր տուրքերը, 25 կգ բեռ և 7 կգ ձեռքի բեռ»։ Նրա խոսքով՝ ավիաընկերությունը հետագայում թռիչքներ է իրականացնելու Գյումրի-Դոնի Ռոստով-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի ուղղություններով։ Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանն հավելել է, որ առաջին անգամ Հայաստանի ավիացիայի պատմության մեջ ավիատոմսի երթուղի անդորրագրի մեջ ուղևորներին հետաքրքրող տեղեկատվությունը, բացի անգլերենից և ռուսերենից, նշված է լինելու նաև հայերեն լեզվով։ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղևորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: «Շիրակից» է թռիչքներ իրականացնում ռուսաստանյան «Պոբեդա» լոուքոսթերը: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նպատակով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |