Վրաստանը ռուսական գազի լրացուցիչ ծավալ է գնել ադրբեջանական հանքավայրում խնդիրների պատճառով![]() 24 մարտի 2017 - 16:43 AMT PanARMENIAN.Net - 2017-ին առաջացած անհրաժեշտության պատճառով վրացական կողմը ռուսական բնական գազի լրացուցիչ ծավալներ է գնել ըստ «Գազպրոմ էքսպորտի» հետ կնքած պայմանագրի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Մարիամ Վալիշվիլին: «Ամսվա սկզբին Շախ Դենիզ հանքավայրում խնդիրներ են ծագել, և 2-3 օր գազամատակարարումն Ադրբեջանից սահմանափակված էր: Անշուշտ, տվյալ դեպքում մենք չենք սահմանափակել սպառողների մատակարարումը, և, անհրաժեշտությունից ելնելով, օգտագործել ենք այլընտրանքային ռեզերվը», -հայտարարել է Վալիշվիլին, գրում է «Գրուզիա-օնլայնը»: Մարտի սկզբին ռուսական գազի լրացուցիչ ծավալներից բացի, Վրաստանը հունվար-փետրվարին «Գազպրոմ էքսպորտից» գնել է 100 մլն խմ բնական գազ: 2017-ի հունվարին «Գազպրոմ» ընկերությունը և Վրաստանի էներգետիկայի նախարարությունը նոր համաձայնագիր են կնքել, որով Վրաստանը դրամական փոխհատուցում կստանա դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |