Մոսկվայում ցույցի ժամանակ 1030 մարդ է ձերբակալվել. ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննադատել են ՌԴ իշխանություններին![]() 27 մարտի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիայի ընթացքում պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 600 մարդ: Այս մասին ասել է Մոսկվայի շրջանային անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի բաժանմունքի պետ Վլադիմիր Չերնիկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հասարակական կազմակերպությունների տվյալներով, սակայն, ցույցի ժամանակ բերման է ենթարկվել 1030 մարդ: Նրանց տարել են ոստիկանության տարբեր 51 բաժանմունք: Մiնչև այժմ բաժանմունքներում է շարունակում մնալ նվազագույնը 120 մարդ: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ Պետդեպը դատապարտել է կոռուպցիայի դեմ ցույցի դուրս եկած հարյուրավոր մարդկանց ձերբակալությունը: Կառույցը կատարվածն անվանել է ժողովրդավարական արժեքների ոտնահարում: «Մենք կոչ ենք անում ՌԴ իշխանություններին անմիջապես ազատ արձակել խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները: Նա նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած են ընդդիմադիր Ալեկսեյ Նավալնիի ձերբակալությամբ և նրա ղեկավարած՝ կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունում խուզարկության մասին լուրերով: ԵՄ-ն ևս կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել հակակոռուպցիոն ակցիայի մասնակիցներին: Մարտի 26-ին Մոսկվայում տեղի է ունեցել 2011-ից ի վեր ամենամասշտաբային բողոքի ակցիան: Նշվում է, որ Ալեկսեյ Նավալնին կարողացել է կոռուպցիայի դեմ երթի հանել հազարավոր մարդկանց: Սակայն նշվում է, որ ներկաների գրեթե կեսը դպրոցականներ ու առաջին կուրսի ուսանողներ են եղել: Ինքը Նավալնին ձերբակալվել է ցույցի հենց սկզբում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |