Օզդեմիրը թուրքերին կոչ է արել դեմ քվեարկել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը27 մարտի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին և թույլ չտալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնում: Օզդեմիրը նշել է, որ Թուրքիայի ժողովրդի շրջանում տարածված վախը Թուրքիայի իշխանություններին հաջողվել է տարածել նաև Գերմանիայի թուրքական համայնքում, հաղորդում է թուրքական Demokrathaber.org կայքը: «Մենք միշտ ցանկացել ենք տեսնել տնտեսապես հզոր Թուրքիա, Թուրքիա, որը հավասար պայմաններ կստեղծի իր բոլոր քաղաքացիների համար: Թուրք, քուրդ, հայ, Էրդողանի կողմնակից կամ հակառակորդ՝ ինչ ուզում է լինի: Մենք ցանկացել ենք տեսնել ամբողջ աշխարհում հարգանք վայելող Թուրքիա, մինչդեռ դա հնարավոր է միայն ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, մտքի և մամուլի ազատության հաստատման պարագայում», - նշել է Օզդեմիրը գերմաներենով և թուրքերենով հրապարակված հայտարարության մեջ: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։ Հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Էրդողանը կողմ է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանմանը՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորումից ի վեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» |