Վրաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին անդամակցելու ծրագիր է ներկայացրել

Վրաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին անդամակցելու ծրագիր է ներկայացրել

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարարությունը, կարևորելով ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի ուժի մեջ մտնելը, Եվրամիությանն անդամակցելու գործողությունների ծրագիր է ներկայացրել: Ծրագիրը բաղկացած է 6 կետից:

Վրաստանի քաղաքացիները կկարողանան կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ մարտի 28-ից:

Ինչպես ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, «Վրաստանը հավակնում է դառնալ Եվրամիության լիարժեք անդամ»: «Այդ քաղաքական որոշման համար անհրաժեշտ է, որ երկիրը պրակտիկ տեսանկյունից առավելագույնս պատրաստվի՝ ԵՄ չափանիշներով առաջնորդվի և առավելագույնս մոտենա ԵՄ-ին: Դա հնարավոր կդառնա միայն գործողությունների ծրագրի համալիր և լիարժեք իրականացման դեպքում: Մենք այդպիսի ծրագիր ունենք և պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել դրա իրականացման համար», - ասված է հայտարարությունում:

Նախարարությունը 6 կետից բաղկացած ծրագիր է ներկայացրել: Դրանք են՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի շրջանակներում ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հաջող իրականացում, առավելագույն ինտեգրում ԵՄ մասնագիտացված գործակալություններին, ԵՄ ծրագրերին Վրաստանի մասնակցության արդյունավետության մեծացում, ԵՄ կառույցների հետ բանակցությունների փուլից համագործակցության փուլի անցում, պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկխոսության խորացում, ԵՄ ներքին շուկային ֆիզիկական ինտեգրում՝ տրանսպորտային, էներգետիկ, հաղորդակցային ոլորտներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ և Վրաստանի շահերը համընկնում են և ծառայում ընդհանուր արժեքներին, ինչը հիմք է հանդիսանում, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության լիարժեք անդամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---