Թուրքիան սակարկում է ԱՄՆ-ի հետ. «Բանաձեւը PKK-ի փոխարեն»

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Վաշինգթոնում իրենց դիրքորոշման լոբբինգի համար եղած թուրքական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունն զգուշացրել է, որ թուրք-ամերիկյան դաշինքին կարող է լուրջ վնաս հասցվել, եթե Վաշինգթոնը բարի կամք չդրսեւորի եւ ավելի խիստ դիրքորոշում չգրավի քրդական ահաբեկչական կազմակերպություն Քրդստանի Աշխատանքային կուսակցության (PKK) նկատմամբ:



«Սխալը հարթելու միակ միջոցը կոնկրետ համագործակցությունն է Քրդստանի Աշխատանքային կուսակցության դեմ պայքարում: Ես չեմ տեսնում այնպիսի այլընտրանք, որը կկարողանար ազդել 72 միլիոն թուրքերի սրտերի վրա»,- հայտարարել է Էգեմեն Բագիսը` թուրքական խորհրդարանի պատգամավոր եւ վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի խորհրդականը արտաքին քաղաքականության հարցերով:



Պատասխանելով այն հարցին, թե հանդիսանում է արդյոք «բանաձեւը PKK-ի փոխարեն» սակարկումը որոշակի մարտավարություն Ներկայացուցիչների պալատում տվյալ հարցով քվեարկությունից մեկ օր առաջ` այլ խորհրդարանական Գունդուզ Աքտանը ասել է. «Մենք դեռ չգիտենք, սակայն նման հավանականություն կա, նման հավանականություն իրոք կա»: Թուրք խորհրդարանականները հրաժարվել են ներկայացնել առաջարկություններն այն մասին, թե կոնկրետ ինչ գործողությունների է Անկարան ձգտելու հասնել Վաշինգթոնից PKK-ի նկատմամբ:



Նշենք, որ Հայոց ցեղասպանության հարցով բանաձեւի շուրջ քվերակությունից առաջ լսումներին հանրապետական Դանա Ռոռաբախերը (Կալիֆորնիա) դատապարտել է «որոշ թուրքերի լկտիությունը, ովքեր սպառնում են փակել ամերիկյան բանակի նյութա-տեխնիկական սպասարկման ուղին Հնարավոր է, նրանք այնքան էլ լավ բարեկամներ չեն, ինչպիսին փորձում են թվալ»,- ընդգծել է նա:



«Այդ մարդիկ, ովքեր պնդում էին, որ Թուրքիան ստում է, չպետք է ծիծաղեն Թուրքիայի վրա ուղղակիորեն, ընդգծել է Բագիսը:- Ես կարծում եմ, որ դա մեծ սխալ էր: Թուրքերը շատ խանդոտ են վերաբերվում ազգային պատվի հարցերին»:



«Ինձ երեկ անհանգստացրել է այն, որ Պալատի անդամները, որոնք ընդունել են Թուրքիայի կողմը, այսինքն 21 մարդ, բարձրաձայն եւ հստակ հայտարարել են, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանություն տերմինին»,- նկատել է Ակտանը: - Չնայած այդ փաստին` նրանք դեմ են քվերակել եւ վարվել են այդպես` հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական նշանակությունը եւ ելնելով ԱՄՆ-ի ազգային շահերից: Դա անհանդուրժելի է», գրում է Eurasianet-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---