Մարզիչ․ Ըմբշամարտի ՀՀ առաջնության արդյունքներով կձևավորվի երիտասարդական հավաքականը28 մարտի 2017 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնել է, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության մասնակիցների քանակը գոհացուցիչ չէր։ «Առաջնությանը մասնակցել է մոտ 100 ըմբիշ: Նախորդ տարիներին ավելի շատ ըմբիշներ ենք ունեցել: Հիմա ձևավորելու ենք հավաքականի կազմը, որը կմասնակցի առաջիկա հավաքներին և միջազգային մրցաշարերին: Մի քանի պատանի ըմբիշներ, որոնք նոր են անցել այս տարիքային խումբ, կարողացան հաղթանակներ տանել և նույնպես կհրավիրվեն: Առաջնությունը միջին մակարդակի է: Երիտասարդական հավաքականը, այսպես ասած, միջանկյալ թիմ է: Պատանիների տարիքային խմբից գալիս են, մինչև ծանոթանում ենք, սկսում յուրաքանչյուրին իր ոճը տալ, արդեն մեծահասակներին միանալու ժամանակն է գալիս»,- նշել է Բաբալարյանը: Մարզիչը հայտնել է նաև, որ ապրիլին ուսումնամարզական հավաք կանցկացնեն Իրանում, գրում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Այդ հավաքը լինելու է Իրանի երիտասարդական թիմի հետ: Կհրավիրվեն 20-25 ըմբիշ: Այնուհետև, միջազգային մրցաշարերի կմասնակցենք Ղազախստանում և Վրաստանում: Հետո ևս մի քանի հավաք կունենանք: Այդ ընթացքում ըմբիշները միջազգային գորգի փորձ ձեռք կբերեն, կտեսնենք` ինչ բացթողումներ ունեն, կփորձենք շտկել խնդիրներն ու առավելագույն չափով պատրաստվել Եվրոպայի առաջնությանը»,- հայտնել է Բաբալարյանը: Երևանում մարտի 27-ին ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Առաջնությանը մասնակցեց 100 ըմբիշ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա |