Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. «Ցեղասպանությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարի միջազգային հանրությունը

PanARMENIAN.Net - Իսրայել կատարած այցելության ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն այցելել է Հոլոքոսթի «Յադ Վաշեմ» թանգարան, որտեղ գրառում է կատարել հուշամատյանում: Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ թանգարանը հիշեցնում է «Հոլոքոսթի աղեկտուր իրադարձությունների մասին»:



«Մենք պետք է ուսումնասիրենք Հոլոքոսթի դասերը` չարիքի ուղիները, նրա գաղափարախոսությունը: Ցեղասպանությունը, էթնիկ զտումը, ռասիզմը, հակասեմիտիզմը, քրիստոնեա- եւ իսլամատյացությունն, այլատյացությունը պատմական եւ ժամանակակից չարիք է, որի դեմ պետք է պայքարի միջազգային հանրությունը: Թուրք ժողովրդի եւ կառավարության անունից ես ցանկանում են հարգանքս մատուցել անասելի չարիքի զոհերին: Օրհնյալ լինի նրանց հիշատակը»,-գրել է Ալի Բաբաջանը, հաղորդում է EJP գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---