Գլխավոր դատախազությունն ընտրախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում է ուսումնասիրել

Գլխավոր դատախազությունն ընտրախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում է ուսումնասիրել

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ից ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը մարտի 29-ի դրությամբ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 207 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել են 45-ը: Այս մասին հայտնում ենՀՀ գլխավոր դատախազությունից՝ արձագանքելով«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հայտարարությանը:

Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը Հոկտանյան հայտարարել էր. «Հակակոռուպցիոն կենտրոնը Հանրապետության 12 քաղաքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ սույն թվականի մարտի 13-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման 45 դեպք: Կաշառք են բաժանել կամ խոստում են տվել հանրապետականներն ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները: Գրանցվել են նաև ճնշումների, սպառնալիքների 9 դեպք»:

Դատախազությունից հայտնում են, որ նշված 45 հրապարակումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ` դրանցով ստուգողական գործողություններ կատարելու նպատակով, որի արդյունքում 45 հրապարակումներից 40-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են: Նշված 45 հրապարակումից 37-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալուն, 8-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված և իրավապահ մարմինների կողմից համապատասխան գնահատականի արժանացած դեպքերի և Վ. Հոկտանյանի կողմից հրապարակված դեպքերի համադրման, դրանց վերաբերյալ ստուգողական գործողություններ կատարված չլինելու դեպքում այդպիսիք նախաձեռնելու և համապատասխան գնահատականի արժանացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը նամակով դիմել է Վ. Հոկտանյանին՝ վերջինիս կողմից հրապարակված դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ գլխավոր դատախազություն փոխանցելու առաջարկով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---