Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպան ճանաչումը թույլ է տվել բարձրացնել այդ հարցը այլ միջազգային կազմակերպություններում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպահայերի երկրորդ համագումարին` նվիրված Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 20-ամյակին: Համագումարի բացմանը ելույթ ունեցան Մեծի Տան Կիլիլկիո կաթողիկոս Արամ առաջինը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արդարադատության հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատինին, Եվրոպայում Հայ Դատի ներկայացուցիչ Հիլդա Չոբոյանը: Եվրոպական խորհրդարանի մասնաշենքում անցկացվող երկօրյա համագումարին, մասնակցում են շուրջ երեսուն երկրների հայ համայնքների պատվիրակներ ԵՄ անդամ երկրներից, Շվեյցարիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից եւ Մերձավոր Արեւելքից: Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ համագումարի առաջին նիստին: Խոսելով 1987 թ. Եվրոպական Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված որոշման այժմեականության մասին, նախարարը զուգահեռներ անցկացրեց այսօր` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քննարկվող ցեղասպանության ճանաչող բանաձեւի շուրջ ծավալվող քննարկումների հետ: Նախարարը անդրադարձավ վերջին շրջանում Թուրքիայի կողմից խնդրի շուրջ հնչող քննադատությանն ու սպառնալիքներին, ներկայացնելով ՀՀ մոտեցումները ԱՄՆ Կոնգրեսում քննարկումների եւ դրա շուրջ ծավալվող մեկնաբանությունների վերաբերյալ: «20 տարի առաջ Եվրոպական խորհրդարանը մի այնպիսի որոշում կայացրեց, որն նույնքան արդիական է նաեւ այսօր: Այն թույլ տվեց հայկական հարցը ներկայացնելու միջազգային` եվրոպական համատեքստում»,- ընդգծել է Օսկանյանը:



Համագումարին հնչեցին Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավորների, նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանի ելույթները, ցուցադրվեց նաեւ ռեժիսոր Կարլա Կարապետյանի «Ճչացողները» ֆիլմը: Հոկտեմբերի 16-ին նախատեսված է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեի, Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի ելույթները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---