Գևորգ Ղազարյանն առնվազն 6 ամիս դուրս չի գա խաղադաշտ. Վնասվածքը լուրջ է![]() 30 մարտի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, հարձակվող Գևորգ Ղազարյանը 6 ամիս խաղադաշտ դուրս չի գա: Մարտի 29-ին նա բուժզննում է անցել Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում: ՀՖՖ հաղորդմամբ, բուժզննման արդյունքում պարզվել է, որ վիրահատության կարիք կա: Ղազարյանը, որը վնասվածք էր ստացել Հայաստան-Ղազախստան հանդիպման առաջին րոպեին, ՀՖՖ-ին տեղեկացրել է, որ արդեն իսկ վիրահատվել է: «Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ անցավ: Բարեբախտաբար, մենիսկիս հետ ամեն ինչ նորմալ է, կողային կապանը ևս վիրահատության կարիք չուներ: Վիրահատել են միայն խաչաձև կապանս, որը վնասվել էր առջևից և ետևից: Նախնական տվյալներով վերականգնմանս համար կպահանջվի առնվազն 6 ամիս՝ կախված վերականգնման ընթացքից»,- տեղեկացրել է ֆուտբոլիստն ու վստահություն հայտնել, որ «ամեն ինչ լավ կլինի»: Մարտի 26-ին Երևանում կայացել է 2018-ի աշխարհի առաջնության նախընտրական խաղը. Ղազախստանը պարտվել է ՀՀ հավաքականին 2:0 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |