Արամ Մանուկյան. Ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշ չէր կարող լինել

Արամ Մանուկյան. Ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշ չէր կարող լինել

PanARMENIAN.Net - Ընտրություններին մասնակցության նման բարձր ցուցանիշ չէր կարող լինել: Ապրիլի 2-ի երեկոյան «Մեդիա կենտրոնում», անդրադառնալով ԿԸՀ հրապարակած տվյալներին, նման տեսակետ է հայտնել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

«Արդեն ակնհայտ է, որ շատ գյուղերում, համյանքներում 100 տոկոս մասնակցություն է եղել: Պարզ է, որ 200.000 մարդ ավելի է քվեարկել: Չեմ կարող ասել՝ Ղարաբաղից են բերել, Ջավախքից են բերել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը՝ 20:00-ի դրությամբ:

Նա չի բացառել նաև, որ կրկնակի քվեարկության դեպքեր են եղել:

«Նման մասնակցություն հնարավոր չէր: Մենք վաղվանից կսկսենք աշխատել, վաղվանից կսկսվի ընտրողների ցուցակների համադրման պրոցեսը, կփորձենք 2-3 օրվա ընթացքում ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները մշտապես հայտարարում էին՝ սարքավորումների, տեսախցիկների կիրառման արդյունքում կրկնաքվեարկությունները բացառվելու են, Մանուկյանը պատասխանել է, որ իրենք լուրջ ուսումնասիրություն են իրականացնելու, իսկ մինչև այդ հայտարարել է. «Չաշխատեց, փաստորեն: Այս պահին չեմ կարող ասել, թե խախտման որ մեթոդներ են կիրառվել, բայց մի բան ակնհայտ է՝, այսքան մարդ չէր կարող քվեարկել»:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 1997 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են:

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---