ՆԱՏՕ-ն դեմ է Թուրքիայի ներխուժմանը Հյուսիսային Իրաք17 հոկտեմբերի 2007 - 19:21 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը Թուրքիայի նախագահի հետ զրույցում կոչ է արել նրան զուսպ լինել Իրաքում առկա ճգնաժամի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի մամլո քարտուղար Ջեյմս Ապատուրաին: «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Թուրքիային, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չդիմել ռազմական գործողության Իրաքի տարածքում: Նա նաեւ ցավակցություն է հայտնել թուրք զինվորների մահվան առիթով եւ նշել է, որ հասկանում է` ինչպիսի ճնշում է իրականացնում թուրքական հանրությունը այդ կորուստների պատճառով: Դաշինքը պաշտպանում է Թուրքիայի տեսանկյունը, որը դիտարկում է Քրդական աշխատանքային կուսակցությունը (PKK) որպես ահաբեկչական կազմակերպություն»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի մամլո քարտուղարը, հաղորդում է The Associated Press-ը:Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարությունը Հյուսիսային Իրաք ներխուժման ռազմական ծրագիր է մշակել PKK-ի գրոհայինների դեմ պայքարի համար եւ այն ուղարկել է խորհրդարանի հաստատմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |