ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 106-րդ բանաձեւի հարցով քվեարկության մասին որոշումը կարող է վերանայվե՞լ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը պաշտպանող Պալատի մեծամասնության առաջնորդ, Մերիլենդ նահանգը ներկայացնող դեմոկրատ Ստենի Հոյերը հայտարարել է, որ քվեարկության ծրագրերը կարող են տեղափոխվել: «Ես ցանկանում եմ ճշտել կոնգրեսականների թվաքանակը, ովքեր պաշտպանում են բանաձեւը մինչեւ քվեարկությունը»,- նշել է նա: Փաստորեն, կոնգրեսական Հոյերը հրաժարվել է իր սկզբնական որոշումից այն մասին, որ 106-րդ բանաձեւը անպայման պետք է դրվի քվեարկության:



Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ներկայացուցիչների պալատի պատվիրակության ղեկավար Ջոն Թաները կոչ են արել Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին արգելափակել քվեարկությունը:



«Թուրքիան մահմեդական աշխարհի միակ երկիրն է, որը երկար ժամանակ մեր դաշնակիցն էր եւ ես ցանկանում եմ, որպեսզի այդպես էլ շարունակվի»,- հայտարարել է հանրապետական Լինկոլն Դեւիսը, ով սկզբում պաշտպանում էր բանաձեւը, սակայն հետո հրաժարվել է քվեարկել դրա համար: Նրա դիրքորոշման հետ համաձայն է նաեւ Ջեյն Հարմանը, ով նամակ է ուղարկել Նենսի Փելոսիին զգուշացնելով քվերակության չդնել բանաձեւը: Կոնգրեսականները, ովքեր պաշտպանում էին բանաձեւը, իսկ հետո ետ են կանչել իրենց ձայները, տեղյակ են, որ հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն էր, սակայն «ժամանակն է վատ ընտրված»: «Ես դեմ եմ ցեղասպանությանը, սակայն այդ հարցը կարող է վնասել մեր զորքերին Իրաքում եւ Ավղանստանում»,- նշել է դեմոկրատ կոնգրեսական Սոնֆորդ Բիշոփը, ով եւս ետ է կանչել իր ստորագրությունը: Մայք Ռոսի խոսքերով, այսօր ժամանակը չէ «ցեղասպանությունը Թուրքիայի աչքը մտցնել», գրում է Congressional Quarterly-ն:



Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին առաջվա պես ծրագրում է անցկացնել 106-րդ բանաձեւի քվեարկությունը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21` «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: 106-րդ բանաձեւը ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Այն չպետք է հաստատվի ԱՄՆ Սենատում եւ չի ստորագրվում նախագահի կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---