Պլովդիվ քաղաքի Համայնքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բուլղարիայի Հանրապետության Պլովդիվ քաղաքի Համայնքային խորհուրդը լիակատար միաձայնությամբ ընդունել է` 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նիստի օրակարգ էր մտցվել Համայնքային խորհրդի Երիտասարդական գործունեությունների, միջազգային հարաբերությունների եւ եվրաինտեգրացման հանձնաժողովի կողմից: Համայնքային խորհուրդը իր որոշման մեջ կոչ է արել Բուլղարիայի Ժողովրդական Ժողովին ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---