Ազնավուր. Ինչպիսին էլ լինի ժողովրդիս ընտրությունը, ես ընդունում եմ այն

Ազնավուր. Ինչպիսին էլ լինի ժողովրդիս ընտրությունը, ես ընդունում եմ այն

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի քաղաքացիների ընտրությանն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին Ազնավուրն ասել է Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Շառլ Ազնավուրն ապրիլի 5-ին Մոսկվայում կայանալիք մենահամերգին ընդառաջ մամուլի ասուլիս է տվել:

«Ինչպիսին էլ լինի ժողովրդիս ընտրությունը, ես ընդունում եմ այն»,-հայտարարել է Ազնավուրը: Ըստ նրա, սխալ է քննադատել երկիրն արտերկրից: «Չեմ սիրում այն մարդկանց, որոնք հեռանալով երկրից, քննադատում են իրենց երկիրը: Ըստ իս, ամեն ինչ գերազանց է», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ազնավուրը խոստովանել է, որ ընդհանրապես չի սիրում քննարկել քաղաքականությունը: «Չնայած քաղաքական գործիչ ընկերներ ունեմ, ես երբեք չեմ խոսում քաղաքականությունից: Ես նրանց հետ խոսում եմ արվեստի մասին՝ երաժշտության, կինոյի, գեղանկարչության մասին: Մենք շատ թեմաներ ունենք քննարկելու համար», - ասել է նա:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---