Ձյուդոիստներ Բալասանյանն ու Կարապետյանը հաջող ելույթ են ունեցել Եվրոպայի գավաթում

Ձյուդոիստներ Բալասանյանն ու Կարապետյանը հաջող ելույթ են ունեցել  Եվրոպայի գավաթում

PanARMENIAN.Net - Սամբոյի և Ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ, սամբո մարզաձևից Հայաստանի բազմակի չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր Սոսե Բալասանյանն ու Ֆերդինանդ Կարապետյանը հաջող ելույթներ են ունեցել ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում անցկացված Եվրոպայի ձյուդոյի գավաթի խաղարկությանը:

52 քաշային կարգում Սոսե Բալասանյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը պարտվել է միայն եզրափակիչ գոտեմարտում իտալացի մարզիկ Պիեռուչի Ջուլիային՝ նվաճելով երկրորդ տեղը, իսկ 73 կգ քաշային կարգում Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---