Նենսի Փելոսին դեռ չգիտի` արդյոք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը դրվելու է քվեարկության, թե ոչ

PanARMENIAN.Net - Արդյոք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը դրվելու է քվեարկության ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, թե ոչ, եւ ինչպիսին կլինի արդյունքը, դեռ պարզ չէ: Այդ մասին երեկ հայտարարել է Պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Նրա խոսքերով, նա միշտ սատարել է բանաձեւին, սակայն անհրաժեշտ է ճշտել, ինչպես են պատրաստվում գործել քվեարկության դեպքում այլ օրենսդիրները, հաղորդում է Reuters-ը:



Նշենք, որ ավելի վաղ Նենսի Փելոսին, չնայած քվեարկությունն արգելափակելու կոչերին, հայտարարում էր, որ փաստաթուղթը ներկայացված է Ներկայացուցիչների պալատ: Մասնավորապես, նրա խոսքերով, քվեարկությունը կկայանա մինչ հոկտեմբերի 16-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---