Թուրքիան լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրաքի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Գաբար, Ջուդի եւ Կյուպելի լեռնաշղթաների շրջանում տարածքի հետախուզում է ընթանում եւ հրետանային հարվածներ են իրականացվում: Թուրքական բանակը քուրդ գրոհայինների դեմ լայնածավալ ռազմական գործողություն է անցկացնում Իրաքի հետ սահմանին, դրանում ներգրավված են հատուկ ծառայության ստորաբաժանումներ, հրետանի եւ ուղղաթիռներ` կրակային աջակցությամբ, հինգշաբթի հայտնել են թուրքական ԶԼՄ-ները: Բանակի գրեթե 40-հազարանոց խմբավորումը գործողություն է անցկացնում Շիրնակ, Խակյարի եւ Սիիրտ շրջանների «եռանկյունում»: Հիմնական ուշադրությունը հատկացվում է Գաբար, Ջուդի եւ Կյուպելի լեռնաշղթաների շրջանի հետախուզությանը, որտեղ, թուրք զինվորականների տվյալներով, մոտ 500 անջատողական է հավաքվել:



Թուրքական հրետանին ռմբակոծում է Խակյարի շրջանից գրոհայինների ետընթացի ճանապարհը դեպի Հյուսիսային Իրաք: «Կենտրոնացված հրետանային կրակի արդյունքում Չուկուրջա գավառում, որտեղ մոտ 7,5 հազար մարդ է ապրում, մոտ 40 տան պատ է ճաքել: Հրետանու հարվածներից առաջացած հողի ուժեղ ցնցումների պատճառով բազմաթիվ տներում փշրվել են պատուհանների ապակիները»,- հաղորդում է գործակալությունը:



Թուրքական բանակի բարձր ակտիվությունը, տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նկատվում է երկրի բազմաթիվ շրջաններում, որոնք կազմում եմ Իրաքի հետ սահմանը. վերջինս ձգվում է մոտ 340 կիլոմետր: Դրա ամենակրիտիկական շրջանը փորձագետները համարում են 120 կլիոմետր երկարութությամբ Շիրնակ շրջանը:



Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը չորեքշաբթի կողմ է քվեարկել մեկ տարով Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատանքային կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողության ծրագրին: Խորհրդարանի որոշումը չի նշանակում, որ դրանք անմիջապես են սկսվելու, հայտարարել էր թուրք վարչապետ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---