Վրաստանում այսուհետ ավիատաքսի կգործի

Վրաստանում այսուհետ ավիատաքսի կգործի

PanARMENIAN.Net - Adjara Group Hospitality ընկերությունը Aviator ավիատաքսի է գործարկել Վրաստանում ներքին և միջազգային փոխադրումների համար:

Beechcraft King Air C90GTx նոր ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից դեպի Վրաստանի և Կովկասի տարածաշրջանի օդանավակայաններ՝ այդ թվում Երևանի, Բաքվի, Տրաբզոնի, Ստամբուլի և այլ քաղաքների օդանավակայաններ, հայտնում է Euromag-ը:

Հետագայում ընկերությունը մտադիր է ընդլայնել ինքնաթիռների շարժակազմը:

Ինքնաթիռը նախատեսված է 5 ուղևորի համար և հագեցած է արդիական սարքավորումներով: Թռիչքի ժամանակ կապահովվի ուղևորների անվտանգությունն ու հարմարավատետությունն ըստ բիզնես դասի պահանջների:

Ընկերությունը 4 հյուրանոց ունի Վրաստանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---