ԱՄՆ-Ն ԱՌԱՋ Է ՔԱՇՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՁԵՌՆԱՐԿՎԵՆ ԵԱՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՁԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն առաջ է քաշել մի շարք առաջարկություններ ԵԱՀԿ հետագա քայլերի վերաբերյալ, որոնք կարող են ձեռնարկվել առանձին պետություններում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը բարելավելու համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Սթիվեն Մինիկեսը, ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, որը նվիրված էր հումանիտար հարցերին: Մասնավորապես, Վաշինգտոնն առաջարկում է աշխուժացնել դատական մարմինների աշխատակիցների ուսուցման եւ օրենքների մշակմանն աջակցելու ծրագրերը, իրականացնել ոստիկանության ուսուցման ծրագրեր, դատապարտել հակասեմիտական գործունեության բռնկումները Եվրոպայում, չեղյալ համարել անվանարկման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---