2017-ի հունվար-մարտին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23,6 %-ով

2017-ի հունվար-մարտին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23,6 %-ով

PanARMENIAN.Net - ՀՀ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-մարտ ամիսներին կազմել է 480.198 մարդ, որը 23,6 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

2016-ի մարտ ամսվա համեմատ, 2017-ի երրորդ ամսին երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 27,3 %-ով: 2017-ի մարտ ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165.512 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 50.58 մարդ:

2017-ի հունվար-մարտ ամիսներին, 2016-ի նույն ամիսների համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 21,2 % աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017-ի առաջին եռամսյակում բեռնափոխադրումը կազմել է 48.94 տոննա ապրանք, որը 78.6 %-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը, հայտնում էՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 266,8 %-ով:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 16 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---