Խոցասուսերակիր Էմմա Պողոսովան՝ ՀՀ պատմության մեջ 1-ին անգամ ԱԱ 8 ուժեղագույնի շարքում![]() 6 ապրիլի 2017 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ընթացող սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մարտի 5-ին ելույթ են ունեցել խոցասուսերակիր աղջիկները (154 մասնակից): Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան նախնական փուլում տանելով հինգ հաղթանակ՝ մտել է պայքարը շարունակող 128 մարզուհու շարք: Այս փուլից պայքարը շարունակվում էր օլիմպիական մրցակարգով՝ պարտվողը լքում էր ասպարեզը: Էմմա Պողոսովան պայքարից դուրս է թողել ավստրալացի, ամերիկացի, եգիպտացի, շվեյցարացի մրցակիցներին՝ մտել ութ ուժեղագույնի մեջ և միայն այստեղ պարտվել է ԱՄՆ-ն ներկայացնող Քեթրին Նիքսոնին: Պողոսովան, ի վերջո, գրավել է 5-րդ տեղը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Պողոսովայի մարզիչ Արտաշես Մադոյանը տեղեկացրել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում: Էմմա Պողոսովան ծնվել է 1997թ-ի մարտի 7-ին ՌԴ Նալչիկ քաղաքում: Նրա ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվել Բյուրեղավան և հաստատվել այստեղ:Էմմա Պողոսովան 2011-ին մասնակցել է երիտասարդական մրցաշարին և դարձել Հայաստանի չեմպիոն: 2013-ին Էմման դառնում է Հայաստանի հնգակի չեմպիոն: Կոպենհագենում կայացած աշխարհի գավաթի առաջնությանը նա 11-րդ տեղն է գրավել: 2014-ին Պողոսովան սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարի չեմպիոն է դարձել: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |