ԶԼՄ-ներ. Պետերբուրգի ահաբեկիչը կարող էր կապ ունենալ Սիրիայի գրոհայինների հետ

ԶԼՄ-ներ. Պետերբուրգի ահաբեկիչը կարող էր կապ ունենալ Սիրիայի գրոհայինների հետ

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչություն իրականացրած Ակբարժոն Ջալիլովը կարող էր կապ ունենալ Սիրիայի գրոհայինների հետ և հայտնվել «Թուահիդ վալ Ջիհադ» ահաբեկչական խմբավորման ազդեցության տակ, գրում է «Կոմերսանտը»:

Մեկ այլ վարկած են ստուգում ՌԴ Քննչական կոմիտեն և Ղրղզստանի Ազգային անվտանգության կոմիտեն: Ասվում է, որ խմբավորմանն անդամակցումեն Ղրղզստանի Օշի շրջանի հարյուրավոր բնակիչներ՝ Ջալիլովը ևս այնտեղից է: 2016-ին շատերը տուն են վերադարձել Սիրիայից և հայրենիքում սկսել նոր անդամներ անդամագրել և ահաբեկչական գործողություններ նախապատրաստել:

Դրանից հետո «Թուահիդ վալ Ջիհադը» Ղրղզստանում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել և արգելվել: Հայտնի է, որ մարտին Ջալիոլվն Օշում է եղել, որտեղ էլ կարող էր սկսել ակտիվ շփումներ ունենալ իր ծայրահեղական հայրենակիցների հետ: Հնարավոր է՝ նրանից էլ ստացել է հրահանգները:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ցինիկ է ահաբեկչությունը կապել Սիրիայում ՌԴ գործողությունների հետ:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---