Ասադ. Եվրոպան կազատվի ահաբեկչությունից, եթե չսատարի Սիրիայում գործող հրոսակախմբերին

Ասադ. Եվրոպան կազատվի ահաբեկչությունից, եթե չսատարի Սիրիայում գործող հրոսակախմբերին

PanARMENIAN.Net - Եթե եվրոպական երկրները ցանկանում են պաշտպանված լինել ահաբեկչություններից, պետք է դադարեցնեն աջակցությունը Սիրիայում գործող հրոսակախմբերին: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորվաթական «Վեչերնի լիստ» թերթին տված հարցազրույցում:

Ըստ Սիրիայի նախագահի, Դամասկոսի և հատուկ ծառայությունների շփումները դադարեցին, երբ Ֆրանսիան սկսեց աջակցել Սիրիայում գործող հակակառավարական խմբավորումներին:

«Գործընկերություն ահաբեկչության դեմ պայքարում լինել չի կարող, եթե կա քաղաքական թշնամանք», -ասել է Ասադը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Դամասկոսը հավանություն է տալիս Մոսկվայի առաջարկներին սիրիական կարգավորման վերաբերյալ, այդ թվում սահմանադրության նախագծին:

Հակամարտությունը Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև սկսվել է 2011-ին: Այն վերաճել է լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի, որի ընթացքում ահաբեկչական կազմակերպությունները հզորացան և ամրապնդվեցին, այդ թվում «Իսլամական պետությունը»: ԱՄՆ գլխավոր միջազգային կոալիցիան 2014-ից ռազմական գործողություն է իրականացնում Սիրիայում ԻՊ դեմ: Ռուսաստանի օդուժը սկսել է հարվածներ հասցնել գրոհայիններին 2015-ի աշնանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---