Թուրքիայի նոր թիրախները Սիրիայում՝ Մանբիջ և Ռաքքա![]() 6 ապրիլի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը սիրիական Մանբիջ և Ռաքքա քաղաքները նշել է, որպես Սիրիայում թուրքական ԶՈւ հաջորդ գործողության թիրախներ: «Էլ Բաբը արդյունքի հասնելու վերջին օրինակն է: Ջարաբլուսը, Դաբիկն ու Էր Ռաին ավելի վաղ էին ազատագրվել: Այժմ մենք շարունակում ենք ճանապարհը, առջևում Մանբիջն է: Եթե կոալիցիան կատարի խոստումը, ապա նույն արդյունքին կհասնենք նաև Ռաքքայում»,-ասել է Էրդողանը Բուրսայում կայացած հանրահավաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչդեռ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան միակողմանի կարգով դեպի Սիրիայի խորք է տեղափոխել պետական սահմանագիծը Աֆրին գետի շրջանում՝ ըստ էության զավթելով սիրիական տարածքներ: Սիրիան այդպիսի գործողությունները համարում է երկրի ինքնիշխանության խախտում: ՌԴ-ում Սիրիայի դեսպան Ռիյադ Հադդադը ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիայի հայտարարությունը «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին, հակասում է նրան, ինչ կատարվում է: Նա հավելել էր, որ եթե Թուրքիան չդադարեցնի իր գործողությունները Սիրիայի հյուսիսում, Դամասկոսն իրավասու է ագրեսիային պատասխանել ցանկացած ձևով: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի զինված ուժերի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայում հաջողությամբ ավարտվել է: Թուրքական հատուկ նշանակության ուժերն 2016-ի օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |