Բաքվում «Վերջին մոհիկանին» շփոթել են «Վերջին Մահիկյանը» հեռուստասերիալի հետ![]() 6 ապրիլի 2017 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ֆեյբուքի ադրբեջանցի օգտատերերն ակտիվորեն տարածել են մի աղջկա գրառումը և Բաքվի գրախանութներից մեկում նրա արած լուսանկարը, որտեղ երևում է գրախանութում վաճառվող Ջեյմս ֆենիմոր Կուպերի «Վերջին մոհիկանը» վեպը: Օգտատերը շփոթել է Ամերիկայի բնիկների պայքարի մասին պատմող պատմական վեպը «Վերջին Մահիկյանը» ռուսական հեռուստասերիալի հետ, որը պատմում է մոսկվաբնակ Մահիկյանների հայկական ընտանիքի կյանքի մասին: Աղջիկը լուսանկարն ուղեկցել է վրդովված գրառմամբ. «Ինչպե՞ս է մաքսատունը մի իրավիճակ թույլ տվել, երբ Բաքվի կենտրոնում հայերի մասին պատմող գիրք է վաճառվում»,-գրում է Haqqin.az-ը: Հոդվածագիրն իր հերթին գրում է. «Գիտեք, ես չէի զարմանա, եթե մաքսատան ինչ-որ աշխատակից իրոք արգելեր այդ գրքի ներմուծումը՝ նույն փաստարկները բերելով ինչ վրդովված աղջիկը: Չէ որ Բաքվում մի դեպք էր եղել, երբ ոստիկանությունը, վահաբիթներին որոնելիս, ձերբակալել էր Չե Գեվարայի պատկերով շապիկ հագած երիտասարդին: Իսկ ով չի հիշում խայտառակ հարցումը Բաքվի փողոցներում մի քանի տարի առաջ, երբ հարցման ենթարկված 10 երիտասարդներից ոչ մեկը չէր ճանաչել Վլադիմիր Լենինին»: Ըստ հոդվածագրի, կարելի է որքան ասես հեգնել խեղճ աղջկան, որը մոհիկաններին չի տարբերում Մահիկյաններից, ոստիկանին, որը Չե Գեվարային վահաբիթի հետ է շփոթում, բայց իրականում «Ադրբեջանում ողբալի և վտանգավոր մի իրավիճակէ ստեղծվել համազգային դեգրադացիայի և փտած կրթական համակարգի, ինչպես նաև ցածրորակ հեռուստասերիալների և քարանձավային մակարդակի թոկ-շոուների պատճառով, երբ անգրագիտությունն ու անիրազեկությունը տարածվում են չարորակ ուռուցքի նման»,-ասվում է հոդվածում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |