IRI. Ըստ վրացիների 12%-ի, ՀՀ-ն Վրաստանի կարևոր գործընկերն է

IRI. Ըստ վրացիների 12%-ի, ՀՀ-ն Վրաստանի կարևոր գործընկերն է

PanARMENIAN.Net - Ըստ Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման, մասնակիցների 12%-ը կարծում է, որ Հայաստանը երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է: Հարցումն անցկացրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ին:

Մինչդեռ, ըստ 42%-ը Վրաստանի ամենակարևոր գործընկերը Եվրամիությունն է, 33%-ի՝ ԱՄՆ-ն, 20%-ի՝ Ադրբեջանը, 28% -ի՝ Ուկրաինան, 14% -ի՝ Թուրքիան և 2%-ի՝ Իրանը:

Ըստ հարցման մասնակիցների 73%-ի, Վրաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիքը Ռուսաստանն է: Նույն երկիրը նաև տնտեսական գլխավոր սպառնալիքն է , ըստ հարցվածների 57%-ի: Կարևոր քաղաքական գործընկեր է համարում միայն 16%-ը, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Ըստ հարցման, ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրի գործարկման ռեժիմի մասին իրազեկված է Վրաստանի քաղաքացիների 97 տոկոսը, չգիտի այդ մասին միայն 2 տոկոսը:

Հարցմանը մասնակցել է 1501 Վրաստանի մշտական բնակիչ: Հարցումն անցկացվել է 2017-ի փետրվարի 22-ից մարտի 8-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---