Գեղանկարչուհի Գայանե Խաչատրյանի աշխատանքները` Ցինանդալիի Չավչավաձեի թանգարանում

Գեղանկարչուհի Գայանե Խաչատրյանի աշխատանքները` Ցինանդալիի Չավչավաձեի թանգարանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին՝ ժամը 15:00-ին, Ցինանդալիում Ալեքսանդր Չավչավաձեի թանգարանում կկայանա Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցասրահում կներկայացվեն անձնական հավաքածուներից աշխատանքներ, որոնք գեղանկարչուհին ստեղծել է տարբեր ժամանակահատվածներում:

Ցուցահանդեսը նվիրված է Գայանե Խաչատրյանի հոբելյանին: Ապրիլի 9-ին նկարչուհին կդառնար 75 տարեկան:

Նրա աշխատանքները Ցինանդալիի ցուցասրահում ներկայացվելու են առաջին անգամ: Արվեստի սիրահարները կկարողանան այցելել ցուցահանդեսը մինչև մայիսի վերջ:

Գայանե Խաչատուրյանը ծնվել է Թբիլիսիում: Սովորելով դպրոցում, Գայանեն զուգահեռ ուսումնասիրել է վարպետության տեխնիկա Մոսե Թոյձեի գեղարվեստական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո, Գայանեն անցել է նախապատրաստական դասընթացներ Թբիլիսիի Գեղարվեստի Ակադեմիայում, սակայն հրաժարվել է ընդունվել բարձրագույն կրթական հաստատություն և շարունակել է ստեղծագործական զարգացումը ինքնուրույն ճանապարհով։

Պոստմոդերնիզմի դարաշրջանում Գայանե Խաչատրյանը ստեղծել է հիշվող, արտահայտիչ նկարներ և կարողացել է արժանի տեղ զբաղեցնել անցյալ դարի երկրորդ կեսի նկարիչների շրջանում: Նրա ստեղծագործությունները վրացական և հայկական մշակույթի անբաժանելի մասն են:

Թբիլիսյան նկարչուհուն հաճախ են նվիրված եղել էսսեներ և հրապարակումներ, ինչպես նաև վավերագրական ֆիլմեր։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---