Թուրքիայի դեսպանը ԱՄՆ իշխանություններին կփոխանցի «Անկարայի վրդովմունքը» Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը նախօրեին վերադարձել է Վաշինգտոն: Թուրքիան ետ էր կանչել նրան խորհրդակցությունների համար` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ:



ԱՄՆ մեկնելուց առաջ Շենսոյը հայտարարել է, որ «ԱՄՆ իշխանություններին կփոխանցի Անկարայի վրդովմունքը Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի կապակցությամբ», հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---