Ֆրանսիայի Տուր քաղաքում հուշարձան է կանգնեցվելՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակին22 հոկտեմբերի 2007 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Տուր քաղաքի քաղաքապետ Ժան Ժերմենը Տուրի կենտրոնական հրապարակում բացեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին պատգամավորներ, Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Ռենո Դոնեդիո դը Վաբրը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղի հայկական միությունների ղեկավարներ, լրագրողներ, հարյուրավոր քաղաքացիներ: «Բացելով այսպիսի հուշարձաններ` ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը հումանիստական մեծ գաղափարներին եւ իր համերաշխությունը հայ ժողովրդին: Խորհրդանշական է, որ այս հուշարձանը բացվում է Տուր քաղաքում` Ֆրանսիայի սրտում, որն առաջինը օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», իր շնորհակալական խոսքում ասաց դեսպան Է. Նալբանդյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |