Եգիպտոսում 3-օրյա սուգ է. ՀՀ նախագահն ու կաթողիկոսը ցավակցական ուղերձներ են հղել![]() 10 ապրիլի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Եգիպտոսում եռօրյա սուգ է սկսվել ի հիշատակ Ծաղկազարդի օրը քրիստոնեական եկեղեցիներում տեղի ունեցած պայթյուններից զոհվածների: Պայթյունները տեղի են ունեցել ապրիլի 9-ին Տանտա և Ալեքսանդրիա քաղաքներում և գրեթե 50 մարդու կյանք են խլել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Մար Գիրգիս և Ալեքսանդրիայի Սբ Մարկոս եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների կապակցությամբ: «Հայաստանը խստորեն դատապարտում է այդ անմարդկային արարքները և իր զորկացությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։ Եգիպտոսի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքը ևս ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին` Տանտայի (Եգիպտոս) Մար Գիրգիս եկեղեցում և Ալեքսանդրիայի Ս. Մարկոս եկեղեցու առջև տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որոնց զոհ են դարձել և վիրավորվել բազմաթիվ անմեղ մարդիկ: «Այս ծանր պահին Մեր աղոթքներով ու մտքով զոհվածների ընտանիքների և Ձեզ հետ ենք», – նշել է Վեհափառ Հայրապետը՝ դատապարտելով ահաբեկչական գործողությունները: Պայթյունները որոտացել են մի քանի ժամվա տարբերությամբ: Սկզբից Տանտա քաղաքի գլխավոր՝ Մար Գիրգիս եկեղեցում՝ զոհվել է 31 մարդ, 81-ը՝ վնասվածքներ ստացել: Երկրորդ պայթյունը որոտացել է Ալեքսանդրիայի ղպտիական եկեղեցում, որտեղ պատարագ էր մատուցում ղպտիների պատրիարք Թավադրոս Երկրորդը: Մահապարտին թույլ չեն տվել ներս մտնել եկեղեցի և նա գործի է դրել պայթուցիկը եկեղեցու մուտքի մոտ: 17 մարդ է զոհվել: Եգիպտոսումարտակարգ դրություն է հայտարարվել 3 ամիս ժամկետով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Photo: Reuters Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |