Ստոկհոլմի ահաբեկչության գործով կասկածյալ Ուզբեկստանի քաղաքացին խոստովանել է մեղքը

Ստոկհոլմի ահաբեկչության գործով կասկածյալ Ուզբեկստանի քաղաքացին խոստովանել է մեղքը

PanARMENIAN.Net - Ստոկհոլմում ահաբեկչական գործողություն կատարելու կասկածանքով ձերբակալված Ռահմատ Ակիլովը խոստովանել է մեղքը: Այդ մասին հայտարարել է Ակիլովի փաստաբան Յուհան Էրիկսոնը:

«Նա խոստովանել է, որ ահաբեկչական ոճրագործություն է կատարել»,-ասել է Էրիկսոնը՝ ելույթ ունենալով Ստոկհոլմում ընթացող դատական նիստում, որտեղ ընտրվում էր Ակիլովի կասեցման միջոցը, հայտնում է Meduza-ն:

39-ամյա Ակիլովն ըստ քննության վարկածի վարել է բեռնատարը, որը ապրիլի 7-ին մխրճվել է ամբոխի մեջ Ստոկհոլմի կենտրոնում: 4 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել: Շվեդիայի իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են որակել:

Հայտնի է, որ Ակիլովը 2014-ին դիմել է Շվեդիայում բնակության մշտական թույլտվություն ստանալու համար, սակայն 2016-ին մերժվել է: Նրան պետք է արտաքսեին: 2017-ի փետրվարին Ակիլովի հետախուզում էր հայտարարվել երկրից արտաքսելու նպատակով:

Ստոկհոլմում ահաբեկչության գործով ձերբակալվել է ևս մեկ կասկածյալ, որի անունը դեռ չի հրապարակվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---