Հայաստանի երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Բեթհովենի Զատկի փառատոնում

Հայաստանի երիտասարդական նվագախումբը ելույթ կունենա Բեթհովենի Զատկի փառատոնում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Վարշավայում կմասնակցի Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Երիտասարդական նվագախումբը կկատարի Ղազարոս Սարյանի Սիմֆոնիկ պատկերները, Արամ Խաչատրյանի Թավջութակի և նվագախմբի կոնցերտ-ռապսոդիան (մենակատար՝ Նարեկ Հախնազարյան, թավջութակ), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմը (մենակատար` Յարոսլավ Նադրզիցկի, ջութակ)։ Համերգը տեղի կունենա Վարշավայի ֆիլհարմոնիկ համերգասրահում։

Երիտասարդական նվագախմբի ելույթը Բեթհովենի Զատկի փառատոնում նվիրված է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև՝ Լեհաստանի հայկական համայնքի ձևավորման 650-ամյա հոբելյանին։

Բեթհովենի Զատկի փառատոնը երաժշտական աշխարհի խոշորագույն իրադարձություններից է։ 2017-ին այն անցկացվում է ապրիլի 2-17-ը։

Ապրիլի 12-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգով ելույթ կունենա Լյուբլինի (Լեհաստան) Centrum Spotkania Kultur-ի օպերային դահլիճում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---