«Եվրատեսիլ 2017-ի» Գերմանիայի ներկայացուցիչը կայցելի ՀՀ![]() 11 ապրիլի 2017 - 18:55 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, եվրատեսիլյան պրոմո-արշավի շրջանակում, ապրիլի 13-ին կժամանի Հայաստան: Երկօրյա այցի ընթացքում Լևինան հնարավորություն կունենա հանդիպելու եվրատեսիլյան հայ երկրպագուներին, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին և պատմությանը: Նա կայցելի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կհանդիպի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին, ինչպես նաև հարցազրույց կտա հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների, հայտնում է ՀՀ Հանրային հեռուստատեսությունը: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր կազմակերպած եվրատեսիլյան challenge-ն առաջինը նետել էր հենց նրան։ Ի պատասխան Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |